top of page

ԻՐԱՎԱՐԱՐ ԱՏՅԱՆԻ ԿԱԶՄ

ԻՐԱՎԱՐԱՆԵՐ

 

 

 

ԱՀՊ Արդարադատության պետական խորհրդական, գլխավոր- գեներալ ,Բարձրագույն դասի Իրավարար, 

 

 

Սուրէն-Հրայր ՂԱԶԱՐԵԱՆ, ծնեալ Գեղաշեն, Յունուար 5, 1958թ. աւարտած է Երեւանի Պետական համալսարանի Իրաւաբանական ակադեմիան, ստանալով Իրաւագէտի վկայագիր - 1984թ.:

 

1988 – 2011թթ. Զբաղեցուցած է հետեւեալ պաշտօնները:

 

ՀՀ Ներքին Գործոց Նախարարութեան քննիչ՝ ք. Աբովեան.

Ժողովրդական Դատարանի Դատաւոր՝ ք. Հրազդան.

Ժողովրդական Դատարանի Նախագահ՝ ք. Աբովեան.

ՀՀ Վերաքննիչ Քրէական եւ զինվորական Դատարանի Դատաւոր՝ ք. Երեւան.

Արաբկիր և Քանաքեռ - Զէյթուն վարչական շրջաններու դատաւոր, ք. Երեւան.

 

1988 – 2012թթ. Ընդգրկած պետական կոչումներն ու պարգեւատրուած շքանշանները:

 

ԽՍՀՄ Գերագոյն Խորհուրդի Նախագահութեան հրամանագրով « ԽՍՀՄ Զինուած Ուժերու 70 ամեակ » մետալ.

,,ԽՍՀՄ Ներքին Գործոց նախարարի հրամանագրով քաղաքազօրքի մէջ գերազանց ծառայութեան համար,, կրծքանշան.

Արցախի Երկրապահ Կամաւորներու Միութեան « Մայրական երախտիք Արցախի քաջորդուն » մետալ.

Հայ-Նորվեգական Խորհուրդի որոշմամբ՝ ,, Ֆ. Նանսէն,, ոսկեայ յուշամետալ.

ՀՀ Երկրապահ Կամաւորներու Միութեան, ,,Սպարապետ Վազգէն ՍԱՐԳՍԵԱՆ,, շքանշան.

ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան, ,,Վազգէն ՍԱՐԳՍԵԱՆ,, մետալ.

ՀՀ Նախագահի հրամանագրով, ,,Մարտական ծառայութեան համար,, մետալ.

ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան « ՀՀ Զինուած Ուժերու 20 ամեակ » մետալ:

ԵԿՄ ,,Պատվոգրով,,

Կարեւոր նշում.

ՀՀ Նախագահի 10 Մարտի 1999թ. Թիւ ՀՆ-244 հրամանագրով շնորհուած է, դատաւորի որակաւորման երրորդ դասակարգային աստիճան:

 

Սոյն տարուայ Մայիսի 12-էն շնորհուած է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, իսկ 23 դեկտեմբերի 2015թ. համաձայն Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան ՈՐՈՇՄԱՆ շնորհվել է Բարձրագույն դասի Իրավարարի դասային աստիճաններ եւ Գլխավոր-գեներալ կոչում:

 

Սուրէն-Հրայր ՂԱԶԱՐԵԱՆ անդամ է Ռուսաստանի բնական գիտութիւններու արտասահմանեան ակադեմիայի. Հրապարակած է մասնագիտական եւ իրաւական բազում յօդուածներ, առաւել 2 գրքերու հեղինակ:

Գալիֆորնիոյ « Հայ գրողներու միութեան » անդամ է:

 

Կարճ ժամանակէ ի վեր կը բնակի ԱՄՆ, որտեղ կը գործէ իբրեւ ԱՀՎԿ ՎԿ ԱԳ նախարարութեան հաւատարմատար եւ արտակարգ դեսպանորդ, միաժամանակ Արեւմտեան աշխարհամասի երկրներու համար, սեպտեմբեր 2013-էն:

2014թ. Մարտ 25-էն կը վարէ ԱՀՀ Արդարադատութեան նախարարի պաշտօնը եւ դատախազի պաշտոնակատարի պաշտօնը:

2014թ.հոկտեմբերի 10-ից զբաղեցնում է Արեւմտյան Հայաստան Պետության Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի նախագահի պաշտոնը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՀՊ Ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ,

երրորդ դասի իրավարար, արդարադատության փոխ-գեներալ:

 

Ծնվել եմ 1924թ. օգոստոսի 10-ին Իրանի Արաք քաղաքում:

Հայրս, Քրիստափոր Մանարյանը, ծնվել էր Ագուլիսում, ընտանիքը ապրել էր Բաքվում: Մայրս՝ Եվգինե (Ժենյա) (կնունքի անունը Շամիրամ), ծնվել էր Թիֆլիսում: 1919թ. երկուսն էլ տարագրվել էին Պարսկաստան (Իրան), Արաք քաղաքում հանդիպել էին, ամուսնացել և թատերախումբ կազմել: Մեր ընտանիքը (նաև եղբայրս՝ Արմանը) 1931թ. հաստատվել է Թեհրանում և մինչև Խորհրդային Հայաստան գալը (1946թ.) մշտապես ապրել է Թեհրանում: Սովորել եմ հայկական ″Դավթյան″ դպրոցում, ապա նաև պարսկական ″Թամադդոն″ և ″Ալբորզ″ դպրոցներում: 1946թ. տաս այլ երիտասարդների հետ եկել եմ Հայաստան, ընդունվել և ավարտել եմ Պետական թատերական ինստիտուտը որպես ռեժիսոր (1952թ.): 1953 – 1955թ.թ. ծառայել եմ խորհրդային բանակում: Աշխատանքի եմ անցել Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում, ապա Սունդուկյանի անվան պետական թատրոնում որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ: 1946թ. (դեռևս ուսանող) որոշակի ընդհատումներով աշխատել եմ ռադիոկոմիտեում որպես խոսնակ և ռեժիսոր: 1958թ. ստանձնել եմ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորի պարտականությունը, որը մի քանի տարվա ընդհատումից հետո վերակազմավորվել էր որպես պետական թատրոն: 1959թ. ամուսնացել եմ Մերի Արտաշեսի Քեշիշյանի հետ: Ունենք երկու զավակ, Քրիստ Երվանդի Մանարյան (1961թ.) և Արփենիկ Երվանդի Մանարյան (1963թ.): Քրիստն ամուսնացած է, ունի մեկ դուստր, Արփենիկը նույնպես ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Իմ ղեկավարած տարիներին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը ճանաչվել է ″Աշխարհի տաս լավագույն տիկնիկային թատրոններից մեկը″ և մասնակցել մի շարք փառատոնների՝ արժանանալով բազմաթիվ պարգևների և դիպլոմների: 1985թ. անցել եմ թոշակի և հիմնադրել եմ ″Ագուլիս″ տիկնիկային թատրոնը, որն առ այսօր, առանց ընդհատումների, աշխատում է իմ գլխավորությամբ՝ լինելով Հայաստանի միակ ոչ պետական պարբերաբար աշխատող թատրոնը:

Կինոյի ասպարեզում հանդես եմ եկել և որպես սցենարի հեղինակ (″Տժվժիկ″, ″Սպիտակ ափեր″, ″Կարինե, Տերն ու ծառան″, ″Հանդիպում ցուոահանդեսում″, ″Վերադարձ″) և որպես դերասան ( ″Քաոս″, ″Հարսնացուն հյուսիսից″, ″Նորից ամառ է″, ″Խոհարարները եկել են մրցույթի″, ″Եվս հինգ օր″, ″Արևիկ″, ″Կապիտան Առաքել″, ″Ընկեր Փանչունի″, ″Դեղերի ծնունդը″, ″Քննություններ″, ″Կրպակ կառամատույցում″, ″Միքայել Նալբանդյան″, ″Լույս″, ″Մարգարի ակոսը″, ″Լույս և ստվեր″, ″Ծիածանի բոլոր գույները″, ″Ժառանգորդներ″) և որպես խմբագիր, բեմադրող ռեժիսոր, դերասան (″Քայլեր″, ″Կարինե″, ″Քաոս″, ″Կապիտան Առաքել″, ″Ընկեր Փանչունի″ , ″Հարսնացուն հյուսիսից″, ″Խոհարարները եկել են մրցույթի″):

Թոշակի անցնելուց հետո իմ կազմակերպած ″Ագուլիս″ տիկնիկային թատրոնում իրականացրել եմ հայ և արտասահմանյան հեղինակների հեքիաթներ (ութ հեքիաթ), որոնք առ այսօր, պարբերաբար ներկայացվում են թատրոնում: ″Ագուլիս″ տիկնիկային թատրոնը պարբերաբար մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպած բոլոր միջոցառումներին (նաև արտագնա): Հանդիսացել եմ Հայաստանի Հանրապետության տիկնիկային թատրոնի արվեստի ստեղծագործական միության հիմնադիր անդամ և առ այսօր միության ղեկավար մարմնի անդամ եմ ընտրվում պարբերաբար: Իմ հեղինակած ″Անհաղթ աքլոր″ պիեսը (ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի) իմ բեմադրությամբ մասնակցելով մի շարք փառատոնների, մշտապես ճանաչվել է մրցանակակիր և պիեսը իր հերթին բեմադրվել է այլ երկրների թատրոնների խաղացանկում: Այս տեսակետից առավել նշանակալի է Լեհաստանի Գդանսկ քաղաքի տիկնիկային թատրոնի կողմից բեմադրվածը, որն իր հարցադրումով լավագույնս ընդունվեց հանդիսատեսի կողմից, առանձնապես Լեհաստանի ներքին քաղաքական ճգնաժամի օրերին: Այդ պիեսի Երևանի Թումանյանի անվան թատրոնի բեմադրությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել Մոսկվայում, Լեհաստանում, Իրանում, Հնդկաստանում և դեռ էլի մի քանի երկրների տիկնիկային թատրոններում: ″Անհաղթ աքլորը″ պիեսի բեմադրությունը շուրջ երեսուն տարի շարունակում է մնալ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի խաղացանկում: Հայ հասարակության կողմից առանձնապես սիրված են նաև ″Հարսնացուն հյուսիսից″ և ″Խոհարարները եկել են մրցույթի″ ֆիլմերը, որոնց ստեղծմանը մասնակցել եմ ոչ միայն որպես դերասան: Այդ երկու ֆիլմերն էլ պարբերաբար ցուցադրվում են հայկական հեռուստատեսությամբ: Իմ ընտանիքը՝ կինս Մերի Քեշիշյանը, երկու զավակներս (որդիս Քրիստը և նկարչուհի Արփենիկը՝ դուստրս), ինչպես նաև նրանց զավակները (բեմադրիչ Հայկ Սեկոյանը և Հայկի կրտսեր քույրը` Ալիսը, որ Արփենիկի զավակներն են և Լիլիթը, որ Քրիստի դուստրն է) որոշակիորեն արվեստի ասպարեզի մարդիկ են և ես այդքանով ինձ բավարարված եմ զգում: Երվանդ Մանարյան

10.10.2014թ. ԱՀՊ  Սահմանադիր Գերագույն իրավարար ատյանի իրավարար ‎

 

 

bottom of page